ԻՍՊԱՆԻԱՅԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀԱՂԹԵԼ ԵՆ ՍՈՑԻԱԼԻՍՏՆԵՐԸ<br />


ԻՍՊԱՆԻԱՅԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀԱՂԹԵԼ ԵՆ ՍՈՑԻԱԼԻՍՏՆԵՐԸ

  • 10-03-2008 15:57:00   | Իսպանիա  |  Միջազգային
ՄԱԴՐԻԴ, 10 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Կիրակի Իսպանիայում կայացած խորհրդարանական ընտրություններում հաղթել է կառավարող Սոցիալիստական բանվորական կուսակցությունը (ՍԲԿ), հայտարարել է երկրի վարչապետ սոցիալիստ Խոսե Լուիս Ռոդրիգես Սապատերոն: «ՍԲԿ-ն հաղթել է` մեծացնելով իր պատգամավորների թվաքանակը նախորդ գումարման խորհրդարանի համեմատ»,- հայտարարել է վարչապետը: Ընտրությունների արդյունքներին համապատասխան, ՍԲԿ-ն խորհրդարանում ստացել է 168 տեղ (2004 թվականի ընտրություններում` 164 տեղ), նրա հիմնական մրցակիցը` պահպանողական Ժողովրդական կուսակցությունը ստացել է 154 տեղ: Մնացած տեղերը (ընդամենը խորհրդարանում 350 տեղ է) բաժանվել են եւս ութ, հիմնականում տարածաշրջանային կուսակցությունների միջեւ:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play