ՍԵՐԲԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՈՇԵԼ Է ՉԵՂՅԱԼ ԱՆԵԼ ՄՈՒՏՔԻ<br /> ՎԻԶԱՆԵՐԸ ՌՈՒՍԱՍՏԱՆՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ<br />


ՍԵՐԲԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՈՇԵԼ Է ՉԵՂՅԱԼ ԱՆԵԼ ՄՈՒՏՔԻ
ՎԻԶԱՆԵՐԸ ՌՈՒՍԱՍՏԱՆՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ

  • 07-03-2008 14:35:00   |   |  Միջազգային
ԲԵԼԳՐԱԴ, 7 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Սերբիայի կառավարությունը որոշել է չեղյալ անել մուտքի վիզաները ռուսաստանցիների համար: Սերբիայի նախարարների կաբինետի հաղորդման մեջ տեղեկացվում է, որ Ռուսաստանի հետ վիզային ռեժիմի վերացման մասին որոշումը Սերբիայի կառավարությունն ընդունել է մարտի 6-ին: Առայժմ չի հաղորդվում Սերբիա մուտք գործելու նոր կանոնների ուժի մեջ մտնելու ժամկետների մասին: Ռուսաստանի քաղաքացիների համար վիզաների վերացման մասին որոշումը Բելգրադն ընդունել է միակողմանի կարգով, հաղորդում է «Կոմերսանտ» թերթը: Փետրվարի 25-ին Սերբիայի վարչապետ Վոիսլավ Կոշտունիցան, որին Ռուսաստանը սատարել էր Կոսովոյի հարցում, ռուսական ղեկավարությանը առաջարկել էր քննարկել վիզաները չեղյալ հայտարարելու հարցը:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play