ՏԱՍՆԵՐԵՔ ՄԱՐԴ Է ՍՊԱՆՎԵԼ ՔԵՆԻԱՅՈՒՄ<br />


ՏԱՍՆԵՐԵՔ ՄԱՐԴ Է ՍՊԱՆՎԵԼ ՔԵՆԻԱՅՈՒՄ

  • 03-03-2008 20:35:00   | Քենիա  |  Միջազգային
ՆԱՅՐՈԲԻ, 3 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Քենիայի արեւմտյան մասի գյուղերից մեկի վրա հարձակման հետեւանքով զոհվել է առնվազն 13 մարդ, այդ թվում` հղի կին եւ երեքամյա երեխա: Այս մասին հայտնել են ոստիկանության ներկայացուցիչները: Անհայտ է մնում, թե արդյոք բռնության էսկալացիան կապված է անցած տարվա վերջին երկրում անցկացված ընտրությունների արդյունքներից ընդդիմության դժգոհության հետ, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play