ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԴՈՒՍՏՐԸ ԳՆԵԼ Է ԼՈՆԴՈՆԻ ԱՄԵՆԱԹԱՆԿ<br /> ԱՌԱՆՁՆԱՏՈՒՆԸ<br />


ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԴՈՒՍՏՐԸ ԳՆԵԼ Է ԼՈՆԴՈՆԻ ԱՄԵՆԱԹԱՆԿ
ԱՌԱՆՁՆԱՏՈՒՆԸ

  • 03-03-2008 17:41:00   |   |  Միջազգային
ԼՈՆԴՈՆ, 3 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ուկրաինայի նախկին նախագահ Լեոնիդ Կուչմայի դուստրը, ամենահարուստ ուկրաինացիների ցուցակում 2-րդ տեղը զբաղեցնող Վիկտոր Պինչուկի կինը` Ելենա Պինչուկը, Լոնդոնում գնել է ամենաթանկ առանձնատունը, հաղորդում է բրիտանական The Evening Standart թերթը: Պարբերականի տվյալներով, նա Լոնդոնի Քենսինգտոն հեղինակավոր թաղամասում հինգ հարկանի վիկտորիանական առանձնատան համար վճարել է 80 մլն ֆունտ ստերլինգ (159 մլն դոլար): Նախկինում Լոնդոնի եւ աշխարհի անշարժ գույքի գնի ռեկորդը պատկանում էր հնդկաստանցի պողպատաձուլական մագնատ Լակշմի Միտալին, որը Քենսինգտոնում 2004 թվականին տուն էր գնել 67 միլիոն ֆունտ ստերլինգով:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play