ԲԱՐԱՔ ՕԲԱՄԱՅԻ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՇՏԱԲՈՒՄ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է<br /> «ԿՈՄՈՒՆԻՍՏԱԿԱՆ» ԴՐՈՇ<br />


ԲԱՐԱՔ ՕԲԱՄԱՅԻ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՇՏԱԲՈՒՄ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է
«ԿՈՄՈՒՆԻՍՏԱԿԱՆ» ԴՐՈՇ

  • 03-03-2008 17:40:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 3 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ԱՄՆ-ի նախագահի թեկնածու, դեմոկրատ սենատոր Բարաք Օբամայի նախընտրական շտաբում հայտնաբերվել է «կոմունիստական» դրոշ, ինչպես նաեւ Ֆիդել Կաստրոյի եւ Էրնեստո Չե Գեւարայի դիմանկարները: Այս մասին «Ֆոքս» հեռուստաընկերության ուղիղ եթերում հայտնել է Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ, ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշի նախկին գլխավոր քաղաքական խորհրդական Կարլ Ռոուվը: «Նա (Օբաման) ծայրահեղ ձախ հայացքների տեր է: Երբ Տեխասի իր շտաբում հայտնաբերվեց կոմունիստական դրոշ, Ֆիդել Կաստրոյի եւ այլ հեղափոխականների, ինչպես օրինակ Չե Գեւարայի դիմանկարները, Օբամայի գլխավոր շտաբում պարզապես ուսերը թոթվեցին»,- ասել է Ռոուվը: Ընդ որում նա ավելացրել է, որ «չի կարող պատկերացնել, թե ինչպես կարելի է Ամերիկայի կենտրոնում նախընտրական շտաբում կոմունիստական դրոշ ունենալ»: Ինչպես հաղորդում է «Նովոստի» գործակալությունը, Բարաք Օբամայի նախընտրական շտաբը «Ֆոքս» հեռուստաընկերության կիրակնօրյա ծրագիրը որեւէ ձեւով չի մեկնաբանել:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play