ԲԱՂԴԱԴՈՒՄ ԵՐԿՈՒ ՊԱՅԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԶՈՀՎԵԼ Է 23 ՄԱՐԴ<br />


ԲԱՂԴԱԴՈՒՄ ԵՐԿՈՒ ՊԱՅԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԶՈՀՎԵԼ Է 23 ՄԱՐԴ

  • 03-03-2008 17:35:00   | Իրաք  |  Միջազգային
ԲԱՂԴԱԴ, 3 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Բաղդադում այսօր երկու պայթյուն է որոտացել, որոնց հետեւանքով զոհվել է 23 եւ վիրավորվել մոտ 50 մարդ: Առաջին ահաբեկությունը տեղի է ունեցել Բաղդադի Բաբ ալ-Մուադհամ թաղամասում, որտեղ հօդս է ցնդել պայթուցիկով լցված ավտոմեքենան իրաքյան զինվորական պարեկախմբի մոտակայքում: Երկրորդ պայթյունը որոտացել է Բաղդադի արեւելքում, որտեղ բանակային տեղամաս է մխրճվել պայթուցիկով լցված մահապարտ ահաբեկչի ավտոմեքենան: Ահաբեկչական գործողությունները կատարվել են, չնայած անվտանգության ուժեղացված միջոցներին, որ ձեռնարկվել են իրաքյան մայրաքաղաքում Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի այցի կապակցությամբ:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play