ԻՍՐԱՅԵԼԸ ԱՎԱՐՏԵԼ Է ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԳԱԶԱՅԻ ՀԱՏՎԱԾՈՒՄ<br />


ԻՍՐԱՅԵԼԸ ԱՎԱՐՏԵԼ Է ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԳԱԶԱՅԻ ՀԱՏՎԱԾՈՒՄ

  • 03-03-2008 17:34:00   |   |  Միջազգային
ԳԱԶԱ, 3 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Իսրայելական զորքերը, որ չորեքշաբթի ներխուժել էին Գազայի հատվածի հյուսիսային մասը` Ջաբալիա քաղաքից արեւելք, երկուշաբթի ավարտել են ռազմական գործողությունը եւ հեռացել պաղեստինյան տարածքից: Գործողության հետեւանքով զոհվել է 118 մարդ, 400-ը վիրավորվել, հաղորդում է «Նովոստի» գործակալությունը: Գիշերը իսրայելական օդուժը շարունակել է իր գրոհները եւ հարվածները պաղեստինյան անկլավի ուղղությամբ` ոչնչացնելով ՀԱՄԱՍ շարժման չորս գրոհայինների: Պաղեստինյան դիմադրության գրոհայինները շարունակել են Սդերոտ քաղաքի եւ Իսրայելի հարավ-արեւմտյան մյուս բնակավայրերի հրթիռակոծությունը:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play