ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՍՏԱՆՁՆԵԼ Է ՄԱԿ-Ի ԱԽ-Ի ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԸ<br />


ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՍՏԱՆՁՆԵԼ Է ՄԱԿ-Ի ԱԽ-Ի ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԸ

  • 03-03-2008 17:32:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՆՅՈՒ ՅՈՐՔ, 3 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ռուսաստանն ընդունել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահությունը: Սպասվում է, որ արդեն առաջին օրերին, երբ ՄԱԿ-ին առընթեր ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը կգլխավորի Խորհուրդը, այնտեղ կարող է կայանալ Իրանի նկատմամբ պատժամիջոցները խստացնող բանաձեւի քվեարկությունը: ՄԱԿ-ի ԱԽ-ի անդամներին փետրվարին չհաջողվեց համաձայնեցնել փաստաթղթի նախագիծը եւ քվեարկություն անցկացնել, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Միավորված ազգերի կազմակերպությանն առընթեր ՌԴ մշտական ներկայացուցիչը հայտարարել է, որ այս ամսին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կքննարկի, այդ թվում, Լիբանանում առկա իրավիճակը: «Ռուսաստանը կցանկանար եւս մեկ բանավեճ անցկացնել Լիբանանի առնչությամբ: ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կխրախուսի տարաբնույթ գործունեությունը տարածաշրջանում կագուկանոնի հաստատման ուղղությամբ»,- ասել է Չուրկինը: Դրանից բացի, ըստ նրա, «մոտ ապագայում կքննարկվի Պաղեստինի իրադրությունը, մասնավորապես հումանիտար կացությունը Գազայի հատվածում»: «Մենք կարծում ենք, որ այդ իրադրությունը պետք է կարգավորվի ըստ կարելվույն արագ»,- ընդգծել է դիվանագետը:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play