ԿԱՄԵՐՈՒՆՑԻ ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԸ ՊԱՏԱՆԴ ԵՆ ՎԵՐՑՐԵԼ 2000 ԵՐԵԽԱՆԵՐԻ<br />


ԿԱՄԵՐՈՒՆՑԻ ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԸ ՊԱՏԱՆԴ ԵՆ ՎԵՐՑՐԵԼ 2000 ԵՐԵԽԱՆԵՐԻ

  • 29-02-2008 17:35:00   | Կամերուն  |  Միջազգային
ՅԱՈՒՆԴԵ, 29 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Կամերունցի ցուցարարները, որոնք բողոքում են երկրի սահմանադրության փոփոխությունների դեմ, պատանդ են վերցրել 2000-ից ավելի երեխաների: Դա տեղի է ունեցել Բամենդա քաղաքում, Կամերունի հյուսիս-արեւմուտքում, հաղորդում է BBC News-ը: Ցուցարարները նրանց ոչ միայն պատանդ են պահում, այլեւ օգտագործում են որպես կենդանի վահան ոստիկաններից պաշտպանվելու համար: Երկրում երկուշաբթի սկսված զանգվածային խժդժությունների ընթացքում զոհվել է առնվազն 7 մարդ: Բողոքարարների հիմնական պահանջներից մեկը Կամերունի սահմանադրության մեջ ուղղումներ մտցնելու կանխարգելումն է, որոնք թույլ կտան ներկայիս նախագահին նոր ժամկետի համար վերընտրվել 2011 թվականին:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play