ԻՐԱՔԻ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ ՀԱՍՏԱՏԵԼ Է «ՔԻՄԻԱԿԱՆ ԱԼՈՒ»<br /> ՄԱՀԱՎՃԻՌԸ<br />


ԻՐԱՔԻ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ ՀԱՍՏԱՏԵԼ Է «ՔԻՄԻԱԿԱՆ ԱԼՈՒ»
ՄԱՀԱՎՃԻՌԸ

  • 29-02-2008 17:32:00   | Իրաք  |  Միջազգային
ԲԱՂԴԱԴ, 29 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Իրաքի նախագահական խորհուրդը հաստատել է Սադամ Հուսեյնի ազգական եւ մերձավոր զինակից Ալի Հասան ալ-Մաջիդի մահավճիռը, որ հայտնի է որպես «Քիմիական Ալի»: Այս մասին այսօր հաղորդել է Իրաքի հեռուստատեսությունը: Ալ-Մաջիդը մահապատժի է դատապարտվել անցած դարի 80-ական թվականների վերջին իրաքցի քրդերի ցեղասպանության համար: Վճիռը Իրաքի բարձրագույն քրեական տրիբունալը արձակել էր 2007 թվականի հունիսի 24-ին, սեպտեմբերի 4-ին նրան հավանություն էր տվել վերաքննիչ դատարանը: լի Հասան ալ-Մաջիդը անձամբ է ղեկավարել «Ալ-Անֆալ» գործողությունը, որի ընթացքում 1988 թվականի փետրվարից մինչեւ սեպտեմբեր ոչնչացվել էր 4,5 հազար քրդական ավան եւ գյուղ: Այդ արշավի ժամանակ 1988 թվականի մարտին քիմիական զենք էր կիրառվել Իրանին սահմանամերձ Խալաբջա քաղաքի բնակիչների դեմ, ինչի հետեւանքով զոհվել էին հինգ հազար քրդեր: Խալաբջայի բնակիչների ոչնչացումից հետո Ալի Հասան ալ-Մաջիդին ստացել էր «քիմիական Ալի» մականունը:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play