ԱՆՀԱՅՏ ԱՆՁԻՆՔ ԴԱՐՖՈՒՐՈՒՄ ՍՊԱՆԵԼ ԵՆ 20 ԽԱՂԱՂ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ<br />


ԱՆՀԱՅՏ ԱՆՁԻՆՔ ԴԱՐՖՈՒՐՈՒՄ ՍՊԱՆԵԼ ԵՆ 20 ԽԱՂԱՂ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ

  • 29-02-2008 14:43:00   | Սուդան  |  Միջազգային
ԽԱՐՏՈՒՄ, 29 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Անհայտ անձինք կրակ են բացել արեւմտյան Սուդանի Դարֆուրի նահանգի գյուղերից մեկում, ինչի հետեւանքով սպանվել է մոտ 20 խաղաղ բնակիչ, հաղորդում է Reuters գործակալությունը: Քաղաքացիական պատերազմը Դարֆուրում, որտեղ կառավարական ուժերը դիմակայում են ապստամբ բազմաթիվ խմբավորումների, որոնք ձգտում են հասնել նահանգի ավելի մեծ անկախության, շարունակվում է 2003 թվականի փետրվարից: Անցած ժամանակամիջոցում բախումներից զոհվել են մոտավորապես 200 հազար մարդ, ավելի քան 2,5 միլիոնը` դարձել փախստական:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play