ԲՈՒԼՂԱՐԻԱՆ ԵՎ ԱՄՆ-Ը ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՆ ԵԿԵԼ ՌԱԶՄԱԿԱՆ<br /> ԲԱԶԱՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ<br />


ԲՈՒԼՂԱՐԻԱՆ ԵՎ ԱՄՆ-Ը ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՆ ԵԿԵԼ ՌԱԶՄԱԿԱՆ
ԲԱԶԱՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

  • 29-02-2008 14:41:00   | Բուլղարիա  |  Միջազգային
ՍՈՖԻԱ, 29 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Բուլղարիան եւ ԱՄՆ-ը վերջնակապես համաձայնեցրել են երկրի տարածքում ամերիկյան ռազմական բազաների տեղակայման հարցերը: Այդ առնչությամբ ստորագրվել է 11 համաձայնագիր: Բուլղարիայում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Բայերլին, որը ներկա է եղել համաձայնագրերի ստորագրման արարողությանը, ճշտել է, որ ամերիկյան առաջին ստորաբաժանումները պետք է Բուլղարիա ժամանեն արդեն այս տարվա աշնանը, իսկ մինչ այդ ԱՄՆ-ի տրամադրությանը հատկացված բազաները կվերակառուցվեն: Մասնավորապես Նովո Սելոյի շրջանում բազայի նախապատրաստման համար ԱՄՆ-ի Կոնգրեսը արդեն հատկացրել է 60 մլն դոլար, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play