ՋՈՐՋ ԲՈՒՇ. ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԱՇԽԱՐՀԻ ՀԱՄԱՐ ՍՊԱՌՆԱԼԻՔ ՉԻ<br /> ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ<br />


ՋՈՐՋ ԲՈՒՇ. ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԱՇԽԱՐՀԻ ՀԱՄԱՐ ՍՊԱՌՆԱԼԻՔ ՉԻ
ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ

  • 28-02-2008 18:51:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշի կարծիքով, աշխարհի համար Ռուսաստանը սպառնալիք չի ներկայացնում: Այս մասին, ինչպես հաղորդում է «Նովոստի» գործակալությունը, նա հայտարարել է Սպիտակ տանը Չեխիայի վարչապետ Միրեկ Տոպոլանեկի հետ բանակցությունների ավարտից հետո: «Աշխարհի համար սպառնալիք են այն ռեժիմները, որոնք ծայրահեղական գաղափարախոսության են հետեւում եւ կարող են օժտված լինել տեխնոլոգիաներով մեր դեմ, ով ազատություն է սիրում, (հրթիռների) արձակման համար»,- հայտարարել է ԱՄՆ-ի նախագահը: Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ն ու Չեխիան հաստատապես մտադիր են ավարտել աշխատանքը` կապված չեխական տարածքում ամերիկյան ՀՀՊ ռադարի տեղակայման մասին համաձայնագրի հետ: Ջորջ Բուշը կրկնել է նաեւ, որ ՀՀՊ համակարգը ուղղված չէ Ռուսաստանի դեմ:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play