ԱՆԴՐԱՆԻԿ ՀԱԿՈԲՅԱՆԸ ԱՆՑԵԼ Է ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ<br /> ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՎԱՐԿԱՆԻՇԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԻ ԿԻՍԱԵԶՐԱՓԱԿԻՉ<br />


ԱՆԴՐԱՆԻԿ ՀԱԿՈԲՅԱՆԸ ԱՆՑԵԼ Է ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՎԱՐԿԱՆԻՇԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԻ ԿԻՍԱԵԶՐԱՓԱԿԻՉ

  • 28-02-2008 18:18:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Իտալիայի Ռոզետո դել Աբրուցի քաղաքում անցկացվող բռնցքամարտի միջազգային օլիմպիական վարկանիշային մրցաշարում հայտնի դարձան կիսաեզրափակիչի մասնակիցները: Հայաստանի 7 մարզիկներից ասպարեզում մնացել է միայն Անդրանիկ Հակոբյանը (75 կգ, Էջմիածին), որը քառորդ եզրափակիչում հաղթեց Նիկոլայ Վեսելովին (Բելառուս): Կիսաեզրափակիչում` փետրվարի 29-ին, նա կմրցի Նաիմ Տերբունջայի (Շվեդիա) հետ: Դերենիկ Գիժլարյանը քառորդ եզրափակիչում պարտվեց եւ պայքարից դուրս մնաց:
Նոյյան տապան  -   Սպորտ