ՏԻՄՈՇԵՆԿՈՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ՍՐՄԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ ՏԵՂԱՓՈԽՎԵԼ Է<br /> ՀԻՎԱՆԴԱՆՈՑ<br />


ՏԻՄՈՇԵՆԿՈՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ՍՐՄԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ ՏԵՂԱՓՈԽՎԵԼ Է
ՀԻՎԱՆԴԱՆՈՑ

  • 28-02-2008 17:52:00   | Ուկրաինա  |  Միջազգային
ԿԻԵՎ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ուկրաինայի վարչապետ Յուլյա Տիմոշենկոն հիվանդության սրման պատճառով հոսպիտալացվել է: Այս մասին հայտնել է Ուկրաինայի առաջին փոխվարչապետ Ալեքսանդր Տուրչինովը: Կանխավ Տիմոշենկոյի մոտ գրիպ էին ախտորոշել: Չորեքշաբթի Տիմոշենկոն չի մասնակցել կառավարության նիստին: Երկրի վարչապետի հիվանդության մասին հաղորդումներ առաջին անգամ չեն ստացվում: Հունվարի կեսին անգինայի պատճառով նա ներկա չէր գտնվել ԱԽ-ի նիստին, որի ընթացքում քննարկվում էին հողային հարցերը: Այնուհետեւ Տիմոշենկոն նույն այդ պատճառով չկարողացավ մասնակցել Վրաստանի նախագահի պաշտոնակալման արարողությանը: Նրա փոխարեն Թբիլիսի մեկնեց փոխվարչապետ Գրիգորի Նեմիրյան:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play