ԳԵՐՄԱՆԻԱՆ ԴԱՐՁԱՎ ԱՌԱՋԻՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ, ՈՐ ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆ ԲԱՑԵՑ<br /> ԿՈՍՈՎՈՅՈՒՄ<br />


ԳԵՐՄԱՆԻԱՆ ԴԱՐՁԱՎ ԱՌԱՋԻՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ, ՈՐ ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆ ԲԱՑԵՑ
ԿՈՍՈՎՈՅՈՒՄ

  • 28-02-2008 17:50:00   |   |  Միջազգային
ՊՐԻՇՏԻՆԱ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Գերմանիան Կոսովոյում դեսպանատուն բացած առաջին պետությունն է դարձել, հաղորդում են Պրիշտինայի լրատվական գործակալությունները: Նրանց տվյալներով, մոտ ժամանակները սպասվում է նաեւ գերմանական առաջին դեսպանի նշանակումը ինքնահռչակ հանրապետությունում: Ինչպես հայտարարել է Կոսովոյում ԳԴՀ-ի գործերի ժամանակավոր հավատարմատար Կարլ Վոկալեկը, «մեր երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են փետրվարի 21-ին նոտաներ փոխանակելու ուղիով»: «Մենք օգնել եւ օգնելու ենք Կոսովոյին: Այստեղ մենք ներկա ենք ոչ միայն որպես պետություն, այլ նաեւ որպես Եվրամիության մաս»,- նշել է գերմանացի դիվանագետը:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play