ԱՄՆ-Ը ԿԱՐՈՂ Է ԲԵԼՈՌՈՒՍԻԱՅԻ ՀԵՏ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ ՍԿՍԵԼ<br />


ԱՄՆ-Ը ԿԱՐՈՂ Է ԲԵԼՈՌՈՒՍԻԱՅԻ ՀԵՏ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ ՍԿՍԵԼ

  • 27-02-2008 19:45:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ԱՄՆ-ը պատրաստ կլինի Բելոռուսիայի հետ երկկողմ հարաբերությունների բարելավման նպատակով երկխոսություն սկսելու, Մինսկի իշխանությունների կողմից ընդդիմության առաջնորդներից Ալեքսանդր Կոզուլինի կալանքից վաղաժամկետ ազատ արձակման դեպքում, հաղորդում են ռուսական ԶԼՄ-ները: ԱՄՆ-ի պետդեպարտամենտի հրապարակած հայտարարության մեջ ասվում է, որ ԱՄՆ-ը ողջունում է բելոռուսական իշխանությունների կողմից Ալեքսանդր Կոզուլինի ազատ արձակումը (ժամանակավոր), որին բնորոշում են որպես քաղաքական բանտարկյալ եւ նախագահի նախկին թեկնածու: «Կարեւոր է, որ նրա ազատումը լինի մշտական եւ անպայմանական»,- ընդգծում է ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչությունը, հիշեցնելով մյուս քաղբանտարկյալներին ազատ արձակելու մասին: Այդ դեպքում, համաձայն հայտարարության, Վաշինգտոնը պատրաստ կլինի Բելոռուսիայի հետ սկսել երկխոսություն հետագա քայլերի մասին` երկկողմ կապերը բարելավելու նպատակով:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play