ԲԱՐԱՔ ՕԲԱՄԱՅԻ ԵՎ ՀԻԼԱՐԻ ՔԼԻՆԹՈՆԻ ԿԱՐԾԻՔՈՎ, ՌԴ ՆՈՐ ՆԱԽԱԳԱՀԻ<br /> ՓՈԽԱՐԵՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ԿԸՆԴՈՒՆԻ ՊՈՒՏԻՆԸ<br />


ԲԱՐԱՔ ՕԲԱՄԱՅԻ ԵՎ ՀԻԼԱՐԻ ՔԼԻՆԹՈՆԻ ԿԱՐԾԻՔՈՎ, ՌԴ ՆՈՐ ՆԱԽԱԳԱՀԻ
ՓՈԽԱՐԵՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ԿԸՆԴՈՒՆԻ ՊՈՒՏԻՆԸ

  • 27-02-2008 16:40:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի երկու թեկնածուները` սենատորներ Հիլարի Քլինթոնը եւ Բարաք Օբաման, նախընտրական հեռուստատեսային բանավեճի ժամանակ հայտարարել են, որ ՌԴ նախագահի պաշտոնից հեռանալուց հետո Վլադիմիր Պուտինը նախկինի պես վիթխարի ազդեցություն կգործի Ռուսաստանի քաղաքական գործընթացների վրա, հաղորդում է «Նովոստի» գործակալությունը: «Ես կասկածներ չունեմ, որ թեպետեւ հանդիպումներ կլինեն նախագահ կոչվող մարդու հետ, որոշումները կընդունվեն Պուտինի կողմից»,- հայտարարել է Քլինթոնը: «Նա այն մարդն է, ում, ակնհայտորեն, նշանակում է Պուտինը եւ ում Պուտինը կարող է վերահսկել»,- ավելացրել է նա: «Ես կարծում եմ, սենատոր Քլինթոնը նրա մասին (Մեդվեդեւի) ճիշտ է ասում` նա այն մարդն է, ում անձամբ ընտրել է Պուտինը, եւ Պուտինը միանգամայն պարզորոշ հայտարարում է, որ նա կշարունակի մնալ ամենաուժեղ ձեռքը Ռուսաստանում կառավարության ղեկավարման տեսանկյունից»,- հայտարարել է Օբաման:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play