ՄԱՀՄՈՒԴ ԱԲԲԱՍ. «ԱԼ ՂԱԻԴԱՅԻ» ԳՐՈՀԱՅԻՆՆԵՐԸ ԴԱՇԻՆՔ ԵՆ ԿՆՔԵԼ<br /> ՀԱՄԱՍԻ ՀԵՏ<br />


ՄԱՀՄՈՒԴ ԱԲԲԱՍ. «ԱԼ ՂԱԻԴԱՅԻ» ԳՐՈՀԱՅԻՆՆԵՐԸ ԴԱՇԻՆՔ ԵՆ ԿՆՔԵԼ
ՀԱՄԱՍԻ ՀԵՏ

  • 27-02-2008 16:20:00   |   |  Միջազգային
ՌԱՄԱԼԼԱՀ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Ալ Ղաիդա» միջազգային ահաբեկչական ցանցը դաշինք է կնքել ՀԱՄԱՍ պաղեստինյան արմատական շարժման հետ եւ արդեն թափանցել Գազայի հատված: Այս մասին հայտարարել է Պաղեստինյան ազգային վարչակազմի ղեկավար Մահմուդ Աբբասը: Պաղեստինցի առաջնորդը խստորեն քննադատել է իսլամիստների գործողությունները, որոնք անցած տարվա ամռանը զավթեցին իշխանությունը առափնյա անկլավում: «Այդ մութ կազմակերպությունը փորձում է իր ֆեոդալական կառավարումը հաստատել Գազայի հատվածում, հաշվի չառնելով պաղեստինյան ժողովրդի ազգային ակնկալիքները եւ գործելով ի վնաս այդ ձգտումներին»,- ընդգծել է ՊԱՎ-ի ղեկավարը: Նման պայմաններում, ըստ Աբբասի, անհնար են բանակցությունները իր գլխավորած ՖԱԹՀ շարժման եւ ՀԱՄԱՍ-ի միջեւ:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play