ԱՄՆ-Ը 197 ՄԼՆ ԴՈԼԱՐ ԿՏՐԱՄԱԴՐԻ ԻՐԱՔՑԻ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ<br /> ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆԸ<br />


ԱՄՆ-Ը 197 ՄԼՆ ԴՈԼԱՐ ԿՏՐԱՄԱԴՐԻ ԻՐԱՔՑԻ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ
ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆԸ

  • 27-02-2008 16:06:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ԱՄՆ-ը ընթացիկ ֆինանսական տարում կմեծացնի մարդասիրական օգնության չափը, որ տրամադրվում է հարկադրաբար տեղահանվածներին Իրաքում: Գումարի չափը կհասցվի 197 մլն դոլարի: 2006 թ. մարդասիրական աջակցության ծրագրերի համար Միացյալ Նահանգները հատկացրել են 43 մլն., 2007 թ.` ավելի քան 171 մլն. դոլար: Միաժամանակ երկրի պետդեպարտամենտը ծրագրում է արագացնել հարցազրույցների գործընթացը այն իրաքցիների հետ, ովքեր փորձում են փախստականի կարգավիճակ ստանալ ԱՄՆ-ում: Մինչ օրս ԱՄՆ մշտական բնակության վայր են ժամանել 1608 վերաբնակիչներ Իրաքից:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play