ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՈՒՂԵԳՐԵՐԸ ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՆ ՄԱՐԶԱՁԵՎԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ<br /> ՖԵԴԵՐԱՑԻԱՆԵՐԸ<br />


ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՈՒՂԵԳՐԵՐԸ ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՆ ՄԱՐԶԱՁԵՎԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ՖԵԴԵՐԱՑԻԱՆԵՐԸ

  • 27-02-2008 13:26:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ադլերում անցկացվել է ՌԴ նետորդ աթլետների բաց առաջնությունը, որին մասնակցել է նաեւ Մելիք Ջանոյանը (Գյումրի): Նա նիզակը նետել է 78 մ 03 սմ, ինչը գերազանցում է օլիմպիական վարկանիշի սահմանը: Սա Հայաստանի նոր ռեկորդ է: ՀԱՕԿ-ում «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին տեղեկացրին, որ օլիմպիական վարկանիշի մասին հաստատում են համապատասխան մազաձեւերի միջազգային ֆեդերացիաները: Առայժմ ինչպես Մելիք Ջանոյանին, այնպես էլ Հովհաննես Դավթյանին (ձյուդո) օլիմպիական ուղեգիր ձեռք բերելու մասին ՀԱՕԿ-ը պաշտոնական որեւէ գրություն չի ստացել:
Նոյյան տապան  -   Սպորտ