«ԳԱԶՊՐՈՄԸ» ԿԿՐՃԱՏԻ ԳԱԶԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄՆԵՐԸ ՈՒԿՐԱԻՆԱ<br />


«ԳԱԶՊՐՈՄԸ» ԿԿՐՃԱՏԻ ԳԱԶԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄՆԵՐԸ ՈՒԿՐԱԻՆԱ

  • 26-02-2008 20:15:00   | Ռուսաստան  |  Միջազգային
ՄՈՍԿՎԱ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Գազպրոմը» մտադիր է ընթացիկ տարվա մարտի 3-ից 25%-ով կրճատել գազի մատակարարումները ուկրաինական սպառողների համար, եթե Ուկրաինան չվճարի գազի դիմաց պարտքերը: Այս մասին հայտնել է «Գազպրոմի» պաշտոնական ներկայացուցիչ Սերգեյ Կուպրիյանովը: Ինչպես կանխավ հաղորդվել է, այսօր Ռուսաստանի եւ Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Վիկտոր Յուշչենկոն հեռախոսով քննարկել են գազի ոլորտում Ուկրաինայի կողմից այն պայմանավորվածությունների կատարումը, որ ձեռք էին բերվել Մոսկվայում փետրվարի 12-ի բանակցությունների ընթացքում: Խոսակցությունը կայացել է ռուսական կողմի նախաձեռնությամբ, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play