ԻՍՐԱՅԵԼՈՒՄ ՔՐԵԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՍԱՀՄԱՆԵԼ ՆԱՑԻԶՄԻ<br /> ՔԱՐՈԶՉՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ<br />


ԻՍՐԱՅԵԼՈՒՄ ՔՐԵԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՍԱՀՄԱՆԵԼ ՆԱՑԻԶՄԻ
ՔԱՐՈԶՉՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

  • 26-02-2008 19:25:00   | Իսրայել  |  Միջազգային
ԹԵԼ ԱՎԻՎ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Իսրայելի խորհրդարանը օրենք է ընդունել նացիզմի կամ ռասիստական բնույթի ցանկացած այլ գաղափարախոսության քարոզչության համար քրեական պատասխանատվության մասին: Այս մասին հաղորդում է «Նովոստի» գործակալությունը: Նախնական տեսքով փաստաթուղթը ուղղված է եղել միայն նացիզմի դեմ հակազդմանը: Սակայն, կաբինետի պնդմամբ, վկայաբերելով Իսրայելի միջազգային պարտավորությունները, տեքստում ներառվել են ունիվերսալ ձեւակերպումներ, որ օրենքից դուրս են դնում ռասիզմի ցանկացած դրսեւորում: Անցած տարի իսրայելական ոստիկանությունը ձերբակալել է նախկին Խորհրդային Միությունից սերող ութ երիտասարդների, որոնց կասկածում են նեոնացիստական խմբավորում ստեղծելու եւ արաբների, արտասահմանցի բանվորների եւ կրոնավոր հրեաների դեմ տասնյակ հարձակումների մեջ: Գործը լայն արձագանք ստացավ, հայտնվելով թերթերի առաջնորդողներում եւ անգամ քննարկման առարկա դառնալով կառավարության նիստում:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play