ԱՄՆ-Ի ՊԵՏԴԵՊ. ԿՈՍՈՎՈՆ ԱՐԴԵՆ ԵՐԲԵՔ ՉԻ ԼԻՆԻ ՍԵՐԲԻԱՅԻ ՄԱՍԸ<br />


ԱՄՆ-Ի ՊԵՏԴԵՊ. ԿՈՍՈՎՈՆ ԱՐԴԵՆ ԵՐԲԵՔ ՉԻ ԼԻՆԻ ՍԵՐԲԻԱՅԻ ՄԱՍԸ

  • 26-02-2008 18:22:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Կոսովոն արդեն երբեք չի լինի Սերբիայի մաս: Այս պնդմամբ է հանդես եկել ԱՄՆ-ի պետդեպարտամենտի ներկայացուցիչ Թոմ Քեյսին: «Մենք մտադիր ենք շարունակել աշխատել փորձել ռուսների եւ սերբերի հետ այդ «հարցի» ուղղությամբ, սակայն, կարծում եմ, տվյալ պահին բոլորին պետք է պարզ լինի, որ Կոսովոն արդեն երբեք կրկին Սերբիայի մաս չի դառնա»,- ասել է նա: Սպիտակ տանը իրենց հերթին բացառել են Սերբիայի տարածքի հետ Կոսովոյի սերբական շրջանների վերամիավորման հնարավորությունը: «Չեմ կարծում` կարելի լիներ, որ ինչ-որ անկլավներ հրաժարվեին անկախությունից»,- լրագրողներին ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Դանա Պերինոն:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play