ԵԳԻՊՏՈՍՈՒՄ ՎԱԽՃԱՆՎԵԼ Է ԱՎԵԼԻ ՔԱՆ 137 ՏԱՐԻ ԱՊՐԱԾ ԿԻՆԸ<br />


ԵԳԻՊՏՈՍՈՒՄ ՎԱԽՃԱՆՎԵԼ Է ԱՎԵԼԻ ՔԱՆ 137 ՏԱՐԻ ԱՊՐԱԾ ԿԻՆԸ

  • 26-02-2008 18:18:00   | Եգիպտոս  |  Միջազգային
ԿԱՀԻՐԵ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Եգիպտոսում վախճանվել է ավելի քան 137 տարի ապրած կին: Այս մասին հայտնել է «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքը: Գինեսի ռեկորդների գիրքը այդպես էլ չիմացավ Սինայի թերակղզու այս երկարակյացի մասին, որ համեստ ապրեց երեք հարյուրամյակներում եւ վկա դարձավ, թե ինչպես երկիրը միապետությունից վերածվեց հանրապետության, իսկ Սինայը հասցրեց երկու անգամ «փոխել տիրոջը»: Արեւելյան թերակղզին բնակեցված է, գերազանցապես, բեդվիններով, որոնք փառաբանված են երկարակեցությամբ: Նրանք եգիպտական երկիր են եկել 642 թվականին Սաուդյան Արաբիայից, պահպանել իրենց կենսաձեւը, լեզուն եւ երբեմն անգամ չեն հասկանում հարեւան ցեղերի իրենց ազգակիցներին:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play