ՀԱՅԱՍՏԱՆԻ 5 ՁՅՈՒԴՈԻՍՏՆԵՐ ՀԱՄԲՈՒՐԳՈՒՄ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ԱՇԽԱՐՀԻ<br /> ԳԱՎԱԹԻ ԽԱՂԱՐԿՈՒԹՅԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ՓՈՒԼԻՆ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ 5 ՁՅՈՒԴՈԻՍՏՆԵՐ ՀԱՄԲՈՒՐԳՈՒՄ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ԱՇԽԱՐՀԻ
ԳԱՎԱԹԻ ԽԱՂԱՐԿՈՒԹՅԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ՓՈՒԼԻՆ

  • 22-02-2008 20:00:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Փետրվարի 23-24-ին Համբուրգում կանցկացվի ձյուդոյի աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլի մրցաշարը: Հայաստանից տատամի կելնեն Հովհաննես Դավթյանը, Արթուր Սրապյանը (2-ն էլ 60 կգ, Գյումրի), Արմեն Նազարյանը (66կգ, Հրազդան), Համբարձում Տոնոյանը (66կգ, Գյումրի) եւ Ռոբերտ Վարդանյանը (73կգ, Երեւան): Մրցավարտից հետո մինչեւ փետրվարի 28-ը Հայաստանի ձյուդոիստները կընդգրկվեն ուսումնամարզական 4-օրյա հավաքում:
Նոյյան տապան  -   Սպորտ