ՄԻ ՔԱՆԻ ՀԱՐՅՈՒՐ ՍԵՐԲ ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐ ԳՐՈՀԵԼ ԵՆ ՈՍՏԻԿԱՆԱԿԵՏԸ<br /> ԿՈՍՈՎՈՅԻ ՍԱՀՄԱՆՈՒՄ<br />


ՄԻ ՔԱՆԻ ՀԱՐՅՈՒՐ ՍԵՐԲ ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐ ԳՐՈՀԵԼ ԵՆ ՈՍՏԻԿԱՆԱԿԵՏԸ
ԿՈՍՈՎՈՅԻ ՍԱՀՄԱՆՈՒՄ

  • 21-02-2008 19:42:00   |   |  Միջազգային
ԲԵԼԳՐԱԴ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մի քանի հարյուր սերբ ցուցարարներ, որոնք դեմ են անկախության հռչակմանը Պրիշտինայի կողմից, այսօր գրոհել են ոստիկանական բլոկպոստը Կոսովոյի հետ Սերբիայի վարչական սահմանին կից Մերդար բնակավայրի մոտ, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Ըստ տեղի ոստիկանության հաղորդման, կարգուկանոնի սպասավորները պողպատե խափանիչ կառույցների օգնությամբ փակել են ցուցարարների ճանապարհը դեպի Կոսովո: Ի պատասխան, բողոքարարները բլոկպոստի վրա քարեր են նետել: Միջադեպի հետեւանքով զոհերի եւ տուժածների մասին չի հաղորդվում: Դեպքի վայրից ստացվող տեղեկությունների համաձայն, ցուցարարներին դիմակայում են մահակներով զինված ոստիկաններ եւ մի քանի հարյուր չեխ զինծառայողներ Կոսովոյում գտնվող ՆԱՏՕ-ի խաղաղապահ զորակազմից:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play