ՑՐՏԵՐԻՆ ԱՖՂԱՆՍՏԱՆՈՒՄ ԶՈՀ Է ԳՆԱՑԵԼ ԱՎԵԼԻ ՔԱՆ 1100 ՄԱՐԴ<br />


ՑՐՏԵՐԻՆ ԱՖՂԱՆՍՏԱՆՈՒՄ ԶՈՀ Է ԳՆԱՑԵԼ ԱՎԵԼԻ ՔԱՆ 1100 ՄԱՐԴ

  • 20-02-2008 20:30:00   | Աֆղանստան  |  Միջազգային
ՔԱԲՈՒԼ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ըստ Աֆղանստանի արտակարգ իրավիճակների դեմ պայքարի վարչության պետ Աբդուլա Մատին Ադրակի, Աֆղանստանում ցրտերի զոհ է դարձել ավելի քան 1100 մարդ: Ըստ Ադրակի, ձյան տեղումների եւ անսովոր սառնամանիքների ժամանակ, որ Աֆղանստանում սկսվել են դեկտեմբերի վերջին, 980 տուն է ավերվել: Մի շարք նահանգներում սառնամանիքները չեն թուլանում: Շատ մարդիկ ապրում են վրաններում եւ շարունակում են տառապել ցրտից: «Որոշ միջազգային եւ ազգային կազմակերպություններ օգնություն են ցուցաբերում աղետի մեջ գտնվող մարդկանց, սակայն դա ակնհայտորեն բավարար չէ»,- ընդգծել է Ադրակը:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play