ՌԴ ԱԳՆ. ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ Է ԱՆՋԱՏՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ<br /> ԱՇԽԱՐՀՈՒՄ<br />


ՌԴ ԱԳՆ. ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ Է ԱՆՋԱՏՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ԱՇԽԱՐՀՈՒՄ

  • 20-02-2008 18:08:00   | Ռուսաստան  |  Միջազգային
ՄՈՍԿՎԱ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Եվրամիությունը, «շարունակելով առաջնորդվել կոսովյան խնդրի լուծման միակողմանի սցենարով, գործում է ի վնաս կայունության Բալկաններում եւ Եվրոպայում, խրախուսում անջատողականությունը աշխարհում»: Այս մասին, ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Միխայիլ Կամինինը: «Ռուսաստանը նախկինի պես միանգամայն համոզված է, որ Կոսովոյի կարգավիճակի խնդիրը կարող է եւ պետք է կարգավորվի հուսալի եւ երկարաժամկետ ձեւով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի առաջատար դերակատարմամբ փոխզիջումային լուծման մշակման ուղիով»,- ընդգծել է նա:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play