ՖՐԱՆՍԻԱՅԻ ԱԳՆ ՆԱԽԿԻՆ ՂԵԿԱՎԱՐԸ ՆՇԱՆԱԿՎԵԼ Է ՄԱԿ-Ի ԳԼԽԱՎՈՐ<br /> ՔԱՐՏՈՒՂԱՐԻ ՀԱՏՈՒԿ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ<br />


ՖՐԱՆՍԻԱՅԻ ԱԳՆ ՆԱԽԿԻՆ ՂԵԿԱՎԱՐԸ ՆՇԱՆԱԿՎԵԼ Է ՄԱԿ-Ի ԳԼԽԱՎՈՐ
ՔԱՐՏՈՒՂԱՐԻ ՀԱՏՈՒԿ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ

  • 20-02-2008 15:35:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՆՅՈՒ ՅՈՐՔ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը Ֆրանսիայի ԱԳՆ նախկին ղեկավար Ֆիլիպ Դուստ-Բլազիին նշանակել է հատուկ խորհրդական ՄԱԿ-ի աղքատության դեմ ուղղված ծրագրերի համար ոչ պետական դրամական միջոցների ներգրավման հարցերի առնչությամբ: Դուստ-Բլազին կզբաղվի մասնավոր անձանցից, ֆոնդերից, ոչ կառավարական կազմակերպություններից, կրոնական խմբերից եւ այլ շահագրգիռ մարդկանցից եւ ընկերություններից միջոցների ներգրավմամբ, հաղորդում է Reuters-ը:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play