ԲԱՂԴԱԴՈՒՄ ՊԱՅԹՅՈՒՆԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ 15 ՄԱՐԴ Է ԶՈՀՎԵԼ<br />


ԲԱՂԴԱԴՈՒՄ ՊԱՅԹՅՈՒՆԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ 15 ՄԱՐԴ Է ԶՈՀՎԵԼ

  • 20-02-2008 15:20:00   | Իրաք  |  Միջազգային
ԲԱՂԴԱԴ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Տասնհինգ մարդ զոհվել է, 27-ը վիրավորվել այսօր Բաղդադում ականապատված ավտոմեքենայի պայթյունի հետեւանքով: Ըստ ոստիկանության տվյալների, պայթուցիկով լցված բեռնատարը հօդս է ցնդել մայրաքաղաքի հարավ-արեւելքում Իրաքի անվտանգության ուժերի ներկայացուցիչների կողմից նրա ստուգման պահին: Այսօր օրվա ընթացքում ուժային կառույցները հետապնդել են բեռնատար մեքենա, որից ավելի վաղ ականանետներից համազարկային կրակի կայանքից գնդակոծվել էր ամերիկյան ռազմական բազան: Ավելի ուշ նրանք ավտոմեքենան գտել են լքված, որի մեջ զինված մարդիկ չեն եղել: Երբ ոստիկանները սկսել են զննել այն, պայթյուն է տեղի ունեցել:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play