ՍԵՐԲԻԱՆ ԵՏ Է ԿԱՆՉՈՒՄ ԻՐ ԴԵՍՊԱՆՆԵՐԻՆ ԱՄՆ-ԻՑ, ՖՐԱՆՍԻԱՅԻՑ ԵՎ<br /> ԹՈՒՐՔԻԱՅԻՑ<br />


ՍԵՐԲԻԱՆ ԵՏ Է ԿԱՆՉՈՒՄ ԻՐ ԴԵՍՊԱՆՆԵՐԻՆ ԱՄՆ-ԻՑ, ՖՐԱՆՍԻԱՅԻՑ ԵՎ
ԹՈՒՐՔԻԱՅԻՑ

  • 19-02-2008 20:15:00   |   |  Միջազգային
ԲԵԼԳՐԱԴ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Սերբիայի արտաքին գործերի նախարար Վուկ Երեմիչը շտապ կարգով հրահանգել է ետ կանչել դեսպաններին այն երկրներից, որոնք ճանաչել են Կոսովոյի անկախությունը, հաղորդել է Սերբիայի ԱԳՆ-ն: Դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները այդ երկրները պետք է լքեն Սերբիայի ԱԳՆ բողոքի նոտաների հանձնումից հետո 48 ժամվա ընթացքում եւ ժամանեն Բելգրադ խորհրդակցության, ասվում է հաղորդման մեջ: Սերբիայի խորհրդարանում ելույթի ժամանակ կառավարության ղեկավար Վոիսլավ Կոշտունիցան ասել է, որ «դա կառավարության առաջին քայլն է, որ կարվի բոլոր այն երկրների նկատմամբ, որոնք կճանաչեն Կոսովոյի միակողմանի անկախությունը»:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play