ՎԱԽՃԱՆՎԵԼ Է ՌՈՒՍԱԿԱՆ ԲԱԼԵՏԻ ՊԱՐՈՒՀԻ ՆԱՏԱԼՅԱ ԲԵՍՍՄԵՐՏՆՈՎԱՆ<br />


ՎԱԽՃԱՆՎԵԼ Է ՌՈՒՍԱԿԱՆ ԲԱԼԵՏԻ ՊԱՐՈՒՀԻ ՆԱՏԱԼՅԱ ԲԵՍՍՄԵՐՏՆՈՎԱՆ

  • 19-02-2008 19:36:00   | Ռուսաստան  |  Միջազգային
ՄՈՍԿՎԱ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մոսկվայում 67 տարեկան հասակում վախճանվել է աշխարհահռչակ ռուս պարուհի Նատալյա Բեսսմերտնովան: Այս մասին տեղեկացրել են Մեծ թատրոնի մամլո ծառայությունում, որին նա նվիրել է իր ստեղծագործական կյանքի գրեթե հիսուն տարին: Մոսկվայի պարարվեստի ուսումնարանի շրջանավարտ Նատալյա Բեսսմերտնովան Մեծ թատրոն եկավ, երբ դեռ այդ նշանավոր դպրոցի սան էր: Նրա ընդունակությունները դրսեւորվեցին վաղ պատանեկության տարիներին եւ Մեծ թատրոնի առաջատար բալետմայստերները նրան էին վստահում իրենց ներկայացումների գլխավոր դերերը: Նատալյա Բեսսմերտնովան գլխավոր դերեր է պարել իր ամուսնու` Յուրի Գրիգորովիչի բեմադրած բալետներում: Դրանց թվում են` «Ռոմեո եւ Ջուլիետ», «Լեգենդ սիրո մասին», «Իվան Ահեղ», «Ոսկե դար»: Թողնելով բեմը Նատալյա Բեսսմերտնովան մանկավարժական մեծ աշխատանք էր կատարում եւ Մեծ թատրոնի մանկավարժ-կրկնուսույցն էր:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play