ՄԵՐՁԴՆԵՍՏՐԸ ՇՈՒՏԱՓՈՒՅԹ ՃԱՆԱՉՈՒՄ Է ՊԱՀԱՆՋՈՒՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ<br /> ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆԻՑ<br />


ՄԵՐՁԴՆԵՍՏՐԸ ՇՈՒՏԱՓՈՒՅԹ ՃԱՆԱՉՈՒՄ Է ՊԱՀԱՆՋՈՒՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆԻՑ

  • 19-02-2008 19:32:00   | Մոլդովա  |  Միջազգային
ՏԻՐԱՍՊՈԼ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մերձդնեստրի ԱԳՆ-ն երեքշաբթի տարածել է հայտարարություն, որով պահանջում է Կոսովոյի նման հանրապետության շուտափույթ միջազգային ճանաչում: «Կոսովոյի անկախության հռչակումը եւ այնուհետեւ ճանաչումը սկզբունքային նշանակություն ունեն, քանի որ ստեղծում են հակամարտությունների կարգավորման նոր մոդել, հիմնված ժողովրդի ինքնորոշման իրավունքի առաջնայնության վրա»,- ասվում է չճանաչված Մերձդնեստրի Մոլդավական Հանրապետության ԱԳՆ հայտարարության մեջ: Մերձդնեստրում համոզված են, որ տվյալ մոդելը պետք է կիրառվի բոլոր հակամարտությունների նկատմամբ, որոնք նման քաղաքական, իրավական եւ տնտեսական հիմքեր ունեն:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play