ՍԻՐԻԱՆ ՊԱՏՐԱՍՏ Է ԻՍՐԱՅԵԼԻ ՀԵՏ ԽԱՂԱՂ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ<br />


ՍԻՐԻԱՆ ՊԱՏՐԱՍՏ Է ԻՍՐԱՅԵԼԻ ՀԵՏ ԽԱՂԱՂ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ

  • 15-02-2008 16:09:00   | Իսրայել  |  Միջազգային
ԹԵԼ ԱՎԻՎ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Սիրիայի նախագահ Բաշար Ասադը պատրաստ է Իսրայելի հետ խաղաղ երկխոսության: Այս մասին հրեական պետության նախագահ Շիմոն Պերեսին հայտնել է Բրազիլիայի ԱԳՆ ղեկավար Սելսու Ամորիմը, որը հինգշաբթի այցով ժամանել է Իսրայել Դամասկոս այցելելուց անմիջապես հետո: Ինչպես հաղորդել է իսրայելական հեռուստատեսությունը, բրազիլացի նախարարը Պերեսին է փոխանցել երկխոսության պարաստակամության վերաբերյալ Ասադի բանավոր ուղերձը: Բրազիլիան, ըստ Ամորիմի, կուզենար «միջնորդ լինել եւ հասնել Իսրայելի եւ իր հարեւանների միջեւ հակամարտության դադարեցման»: Իսրայելի նախագահը պատասխանել է, որ «Իսրայելը միշտ պատրաստ է խաղաղության», բայց կասկած է հայտնել իր սիրիացի գործընկերոջ մտադրությունների անկեղծության առնչությամբ: «Չի կարելի մի ձեռքով ստորագրել խաղաղ համաձայնագրեր, իսկ մյուսով` աջակցել, ֆինանսավորել եւ զինել ահաբեկչական կազմակերպություններ` ի դեմս «Հզբոլլահի» եւ ՀԱՄԱՍ-ի»,- ասել է նա:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play