ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՀԱՐՁԱԿՈՒՄ Է ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼ ՖՈՏՈԹՂԹԱԿՑԻ ԴԵՄ<br />


ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՀԱՐՁԱԿՈՒՄ Է ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼ ՖՈՏՈԹՂԹԱԿՑԻ ԴԵՄ

  • 14-02-2008 17:40:00   | Ռուսաստան  |  Միջազգային
ՄՈՍԿՎԱ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մոսկվայի Հարավային օկրուգում անհայտ անձինք հարձակվել են «նովայա գազետա»-ի ֆոտոթղթակից Սերգեյ Կուզնեցովի վրա: Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը», հանցագործները դանակով հարվածել են նրա ձեռքին եւ դեմքին եւ խլել ուսապայուսակը, որի մեջ եղել է ֆոտոապարատուրան: Տուժածը փոխադրվել է քաղաքի հիվանդանոցներից մեկը, որտեղից դուրս է գրվել բժշկական օգնություն ստանալուց հետո: Սկսվել է հետաքննություն:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play