ԱՄՆ-Ը ՉԻ ՍՏՈՐԱԳՐԻ ՏԻԵԶԵՐՔԻ ԱՊԱՌԱԶՄԱԿԱՆԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ<br />


ԱՄՆ-Ը ՉԻ ՍՏՈՐԱԳՐԻ ՏԻԵԶԵՐՔԻ ԱՊԱՌԱԶՄԱԿԱՆԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ

  • 13-02-2008 18:05:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Փետրվարի 12-ին Սպիտակ տունը մերժել է տիեզերքում զենքի տեղաբաշխումը կանխարգելելու մասին պայմանագրի ստորագրման ռուսական առաջարկությունը, հաղորդում է «Ֆրանսպրես» գործակալությունը: ԱՄՆ-ի կառավարությունը առարկում է նոր բանաձեւերի եւ այլ իրավաբանական սահմանափակումների ընդունման դեմ, որոնք հանգեցնում են տիեզերական տարածության օգտագործման սահմանափակման: Ժնեւում զինաթափման հարցերին նվիրված ՄԱԿ-ի համաժողովի շրջանակում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը հույս ունի համոզել ԱՄՆ-ին տիեզերքում զենքի տեղաբաշխում թույլ չտալու անհրաժեշտության հարցում:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play