ՍԵՐԲԻԱՆ ԳԱՂՏՆԻ ԾՐԱԳԻՐ ՈՒՆԻ ԿՈՍՈՎՈՅԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ<br /> ԴԵՊՔԻ ՀԱՄԱՐ<br />


ՍԵՐԲԻԱՆ ԳԱՂՏՆԻ ԾՐԱԳԻՐ ՈՒՆԻ ԿՈՍՈՎՈՅԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ
ԴԵՊՔԻ ՀԱՄԱՐ

  • 13-02-2008 17:30:00   |   |  Միջազգային
ԲԵԼԳՐԱԴ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Սերբիայի անվտանգության խորհուրդը երեքշաբթի հաստատել է երկրի տարբեր նախարարությունների եւ գերատեսչությունների գործողությունների գաղտնի ծրագիրը Կոսովոյի իշխանությունների կողմից երկրամասի անկախության միակողմանի հռչակման դեպքի համար, հաղորդում է Reuters գործակալությունը: «Գործողությունների ծրագիրը մեր նախարարության համար չի ներառում այնպիսի արմատական քայլեր, ինչպիսին է դիվանագիտական հարաբերությունների խզումը այն երկրների հետ, որոնք կճանաչեն Կոսովոն»,- հայտնել է աղբյուրը սերբական արտաքին գործերի նախարարությունից: Սերբիայի պաշտպանության նախարարությունը իր հերթին բացառել է Կոսովո ռազմական ներխուժման հնարավորությունը, իսկ էներգետիկայի նախարարությունը հայտարարել է, որ երկրամասը չի զրկելու էլեկտրաէներգիայի մատակարարումից, նշում է գործակալությունը: Համաձայն ԶԼՄ-ներում հայտնված վերջին տեղեկատվության, Կոսովոյի ղեկավարությունը մտադիր է Սերբիայից անկախությունը հռչակել մարտի սկզբին, իսկ համապատասխան օրենքն ընդունել փետրվարի 17-ին կամ 18-ին:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play