ԵՄ-Ն ՀԱՍՏԱՏԵԼ Է ԿՈՍՈՎՈ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ<br /> ՈՒՂԱՐԿԵԼՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ<br />


ԵՄ-Ն ՀԱՍՏԱՏԵԼ Է ԿՈՍՈՎՈ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ
ՈՒՂԱՐԿԵԼՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ

  • 11-02-2008 18:50:00   | Բելգիա  |  Միջազգային
ԲՐՅՈՒՍԵԼ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Եվրոպական միությունն այսօր վերջնականապես լուծել է Կոսովո քաղաքացիական առաքելություն ուղարկելու հարցը: Սպասվում է, որ առաքելությունն այնտեղ կուղարկվի այն բանից հետո, երբ երկրամասը կհայտարարի իր անկախության եւ Սերբիայից անջատվելու մասին, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Եվրոպական 27 պետությունների դեսպանները համաձայնեցրել են առաքելություն ուղարկելու բոլոր մանրամասները, որը կազմված կլինի 1800 ոստիկաններից եւ իրավաբաններից: Առաքելությունը պետք է փոխարինի ՄԱԿ-ի վարչակազմին, որի խնամատարության տակ այսօր գտնվում է Կոսովոն: Այսպիսով, երկրամասը ՄԱԿ-ի իրավասությունից կանցնի ԵՄ պատասխանատվության ոլորտը: Սպասվում է, Կոսովոյի իշխանությունները երկրամասի անկախությունը կհռչակեն արդեն այս կիրակի օրը, չնայած Բելգրադի անհամաձայնությանը:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play