ԿՈՍՈՎՈՅԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄՏԱԴԻՐ ԵՆ ԵՐԿՐԱՄԱՍԻ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ<br /> ՀՌՉԱԿԵԼ ՓԵՏՐՎԱՐԻ 17-ԻՆ<br />


ԿՈՍՈՎՈՅԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄՏԱԴԻՐ ԵՆ ԵՐԿՐԱՄԱՍԻ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ
ՀՌՉԱԿԵԼ ՓԵՏՐՎԱՐԻ 17-ԻՆ

  • 08-02-2008 18:35:00   |   |  Միջազգային
ԲԵԼԳՐԱԴ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Սերբիայի կառավարությունը «տեղեկություններ ունի», որ Կոսովոյի ալբանացի առաջնորդները երկրամասի անկախությունը կհռչակեն փետրվարի 17-ին: Այս մասին հայտնել է Կոսովոյի եւ Մետոխիայի գործերի սերբ նախարար Սլոբոդան Սամարջիչը: Սերբական կառավարությունը հավաստի տեղեկություն է ստացել, որ «Կոսովոյի կառավարությունը ապօրինաբար միակողմանի կարգով փետրվարի 17-ին հռչակելու է երկրամասի անկախությունը»,- ասել է նախարարը: Ընդ որում Սամարջիչը չի ճշտել, թե ինչ աղբյուրներից են ստացվել տեղեկությունները:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play