ԱՄԵՐԻԿՅԱՆ ՄԻՍՍՈՒՐԻ ՆԱՀԱՆԳՈՒՄ ՓՈԽՀՐԱՁԳՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ<br /> ԶՈՀՎԵԼ Է ՎԵՑ ՄԱՐԴ<br />


ԱՄԵՐԻԿՅԱՆ ՄԻՍՍՈՒՐԻ ՆԱՀԱՆԳՈՒՄ ՓՈԽՀՐԱՁԳՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ
ԶՈՀՎԵԼ Է ՎԵՑ ՄԱՐԴ

  • 08-02-2008 17:42:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Վեց մարդ է զոհվել հինգշաբթի երեկոյան ամերիկյան Միսսուրի նահանգի Կիրկվուդ քաղաքի քաղաքային խորհրդի շենքում փոխհրաձգության հետեւանքով: Այս մասին հայտնել են քաղաքի ոստիկանության ներկայացուցիչները: Ըստ տեղեկությունների, զինված անձը գնդակահարել է երկու ոստիկանների եւ քաղխորհրդի նիստի երեք մասնակիցների: Հետո ինքն էլ սպանվել է դեպքի վայր ժամանած ոստիկանների կողմից: Նշվում է նաեւ, որ հանցագործը ցանկացել է սպանել ավանի քաղաքապետին: Դեպքի պատճառները առայժմ չեն հաղորդվում:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play