ԷՏԱ-Ի ԶԻՆՅԱԼՆԵՐԸ ՊԱՅԹԵՑՐԵԼ ԵՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՇԵՆՔԸ<br />


ԷՏԱ-Ի ԶԻՆՅԱԼՆԵՐԸ ՊԱՅԹԵՑՐԵԼ ԵՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՇԵՆՔԸ

  • 08-02-2008 17:40:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՄԱԴՐԻԴ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ԷՏԱ-ի գրոհայինները այսօր առավոտյան Բասկերի երկրում դատարանի շենք են պայթեցրել, տուժածներ հաղորդում է Իսպանիայի ազգային ռադիոն: Ըստ տեղեկությունների, ուսապարկում թաքցրած պայթուցիկ սարքը դրված է եղել Գիպուսկոա նահանգի Վերգարա քաղաքի դատարանի շենքի մուտքի մոտ: Վնասվել են դատարանի շենքը եւ հարեւան խանութները, վառվել մերձակայքում կայանված մի քանի տասնյակ ավտոմեքենաներ: Մարդկային զոհերից հաջողվել է խուսափել, քանի որ պայթյունից մի քանի րոպե առաջ տեղի հրշեջ ծառայություն է զանգահարել անհայտ անձը եւ ներկայանալով որպես բասկյան անջատողական ԷՏԱ խմբավորման անդամ` նախազգուշացրել սպասվող ահաբեկչական գործողության մասին:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play