ԱՄԵՐԻԿԱՅԻ ՋՈՐՋԻԱՅԻ ՆԱՀԱՆԳՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՊԱՅԹՅՈՒՆ. ԿԱՆ<br /> ՏԱՍՆՅԱԿ ՎԻՐԱՎՈՐՆԵՐ<br />


ԱՄԵՐԻԿԱՅԻ ՋՈՐՋԻԱՅԻ ՆԱՀԱՆԳՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՊԱՅԹՅՈՒՆ. ԿԱՆ
ՏԱՍՆՅԱԿ ՎԻՐԱՎՈՐՆԵՐ

  • 08-02-2008 17:38:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հինգշաբթի երեկոյան Սավաննայի (Ջորջիայի նահանգ) արվարձանի շաքարի գործարանում տեղի ունեցած հզոր պայթյունի հետեւանքով վիրավորվել է մի քանի տասնյակ մարդ: Առնվազն ինը համարվում են անհետ կորած: Ըստ քաղաքի ոստիկանության ներկայացուցչի, «վիրավորվել է 50-ից մինչեւ 100 մարդ»: Հիվանդանոցներ են արդեն փոխադրվել տասնյակ մարդիկ, որոնցից 32-ի վիճակը բժիշկները գնահատում են ծանր: Ներկայումս գործարանի տարածքում մոլեգնում է ուժեղ հրդեհ, որը առայժմ չի հաջողվում հանգցնել: Ըստ ականատեսների, պայթյունն այնքան ուժեղ է եղել, որ միանգամից ավերել է գործարանի հինգ հարկանի շենքի մի մասը: Ձեռնարկությունը, որտեղ տեղի է ունեցել միջադեպը, պատկանում է «Սավաննա ֆուդ էնդ ինդաստրիզ» ընկերությանը, որը շաքարի ամենախոշոր արտադրողն է ԱՄՆ-ում:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play