ԻՍՐԱՅԵԼԸ ԿՐՃԱՏԵԼ Է ԷԼԵԿՏՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄԸ ԳԱԶԱՅԻ<br /> ՀԱՏՎԱԾ<br />


ԻՍՐԱՅԵԼԸ ԿՐՃԱՏԵԼ Է ԷԼԵԿՏՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄԸ ԳԱԶԱՅԻ
ՀԱՏՎԱԾ

  • 08-02-2008 15:40:00   | Իսրայել  |  Միջազգային
ԹԵԼ-ԱՎԻՎ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Իսրայելը կրճատել է էլեկտրականության մատակարարումները Գազայի հատված: Այս մասին, ինչպես հաղորդում է Associated Press-ը, հայտնել է Իսրայելի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Շլոմո Դրորը: Ըստ նրա, այդ միջոցառումը Գազայի հատվածի վրա տնտեսական ճնշում գործադրելու Իսրայելի ծրագրի մի մասն է` ի լրումն ռազմական գործողությունների պաղեստինյան գրոհայինների դեմ: Իսրայելը ծրագրում է 5%-ով կրճատել էլեկտրականության մատակարարումները Գազայի հատված, ինչպես նաեւ նվազեցնել վառելիքի եւ որոշ պարենային ապրանքների մատակարարումները:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play