ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԵՎ ԱՄՆ-Ը ԾՐԱԳՐՈՒՄ ԵՆ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՎԱՌԵԼԻՔԸ ԴՈՒՐՍ<br /> ԲԵՐԵԼ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐԻՑ<br />


ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԵՎ ԱՄՆ-Ը ԾՐԱԳՐՈՒՄ ԵՆ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՎԱՌԵԼԻՔԸ ԴՈՒՐՍ
ԲԵՐԵԼ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐԻՑ

  • 07-02-2008 18:00:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ԱՄՆ-ը եւ Ռուսաստանը ծրագրում են երկկողմ պայմանավորվածությունների շրջանակում մինչեւ 2010 թվականի վերջը բոլոր երրորդ երկրներից դուրս բերել խորհրդային արտադրության բարձր հարստացված ուրանը, «որոնք այն պահում են ռեակտորի ակտիվ գոտուց դուրս»: Այս մասին ասվում է ԱՄՆ-ի էներգետիկայի նախարար Սեմյուել Բոդմանի ողջույնի խոսքի տեքստում, որ պատրաստվել է ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատում ունկնդրումների ժամանակ իր ելույթի համար, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Մոսկվան եւ Վաշինգտոնը վերադարձնում են իրենց արտադրած բարձր հարստացված միջուկային վառելիքը, որ նախկինում մատակարարվել է երրորդ երկրներ հետազոտական նպատակներով` ռուս-ամերիկյան միջկառավարական համաձայնագրին համապատասխան: Այն կնքվել է 2005 թվականին Բրատիսլավայում Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի նախագահների` Վլադիմիր Պուտինի եւ Ջորջ Բուշի հանդիպման ժամանակ: Ներկա դրությամբ ընդամենը Ռուսաստան է վերադարձվել խորհրդային արտադրության գրեթե 590 կգ բարձր հարստացված ուրան: Իսկ ԱՄՆ-ը վերադարձրել է 1140 կգ բարձր հարստացված ուրան:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play