ԵԱՀԿ-Ն ՀՐԱԺԱՐՎԵԼ Է ԴԻՏՈՐԴՆԵՐ ՈՒՂԱՐԿԵԼ ՌԴ ՆԱԽԱԳԱՀԻ<br /> ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ<br />


ԵԱՀԿ-Ն ՀՐԱԺԱՐՎԵԼ Է ԴԻՏՈՐԴՆԵՐ ՈՒՂԱՐԿԵԼ ՌԴ ՆԱԽԱԳԱՀԻ
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

  • 07-02-2008 17:00:00   | Ռուսաստան  |  Միջազգային
ՄՈՍԿՎԱ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակը (ԺՀՄԻԳ) չի կարողանա իր դիտորդներին ուղարկել Ռուսաստան նախագահական ընտրություններին: Այս մասին, ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, ասվում է ԺՀՄԻԳ-ի տնօրեն Քրիստիան Շտրոխալի հայտարարության մեջ: Ըստ նրա, «Ռուսաստանը դիտորդների համար սահմանել է այնպիսի սահմանափակումներ, որոնք անհնար են դարձնում նախանշված առաքելության իրականացումը ԺՀՄԻԳ-ի մանդատի հիման վրա` ԵԱՀԿ մասնակից պետությունների հանդեպ պարտավորություններին համապատասխան»: ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը նույնպես հրաժարվել է դիտորդների ուղարկել: «Մենք ցավում ենք, որ հանգամանքներն այնպես դասավորվեցին, որ մենք չենք կարող մասնակցել Ռուսաստանի նախագահի ընտրությունների դիտարկմանը»,- ասվում է ԵԱՀԿ ԽՎ գլխավոր քարտուղար Սպենսեր Օլիվերի անունից Պետդումա ուղարկված հայտարարության մեջ: Այս շաբաթվա սկզբին ՌԴ ԿԸՀ-ն բանակցություններ էր վարում ընտրություններին ԺՀՄԻԳ-ի դիտորդների առաքելության ժամանման շուրջ: Վերջինս վերջնագրային պահանջներ էր առաջադրել: Իսկ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով ԺՀՄԻԳ-ի դիրքորոշումը, հայտարարել էր, թե Ռուսաստանը որպես «իրեն հարգող երկիր վերջնագրեր չի ընդունում»:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play