ԱՄԵՐԻԿԱՑԻ ԴԵՌԱՀԱՍԸ ՍՊԱՆԵԼ Է ԻՐ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ<br />


ԱՄԵՐԻԿԱՑԻ ԴԵՌԱՀԱՍԸ ՍՊԱՆԵԼ Է ԻՐ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ

  • 04-02-2008 19:48:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ամերիկայի Մերիլենդ նահանգում 15 տարեկան դեռահաս Նիկոլաս Բրաունինգը հորը պատկանող ատրճանակով գնդակահարել է իր ծնողներին եւ երկու կրտսեր եղբայրներին: Այն մասին, թե հորը մեռած է գտել, նա ոստիկանություն է հայտնել սոսկ 12 ժամ անց: Ավելի ուշ դեռահասը խոստովանել է սպանությունը, հաղորդում է Associated Press գործակալությունը: Ըստ ոստիկանության ներկայացուցչի, Նիկոլաս Բրաունինգին ներկայացվել է իր հորը, մորը եւ կրտսեր եղբայրներին սպանելու մեղադրանք:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play