ՖՐԱՆՍԻԱՆ ՈՒԺԵՂԱՑՆՈՒՄ Է ԻՐ ՌԱԶՄԱԿԱՆ ՆԵՐԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՉԱԴՈՒՄ<br />


ՖՐԱՆՍԻԱՆ ՈՒԺԵՂԱՑՆՈՒՄ Է ԻՐ ՌԱԶՄԱԿԱՆ ՆԵՐԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՉԱԴՈՒՄ

  • 01-02-2008 15:21:00   | Ֆրանսիա  |  Միջազգային
ՓԱՐԻԶ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ֆրանսիան կուժեղացնի իր ռազմական ներկայությունը Չադում` այդ աֆրիկյան երկրի մայրաքաղաք Նջամենում տեղակայելով բանակային լրացուցիչ ստորաբաժանումներ, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Ըստ Ֆրանսիայի պաշտպանության նախարարության աղբյուրների, լրացուցիչ ստորաբաժանումների փոխադրումը իրականացվելու է Չադում գտնվող ֆրանսիացի քաղաքացիների անվտանգության ապահովման նպատակով: Ներկայումս Չադում մշտական տեղակայված են մոտ 2 հազար ֆրանսիացի զինվորներ:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play