ԼԵՀԱՍՏԱՆԸ ՀԱՄԱՁԱՅՆ Է ԻՐ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՅԵԼ ՆԱՏՕ-Ի ԲԱԶԱՆԵՐ<br />


ԼԵՀԱՍՏԱՆԸ ՀԱՄԱՁԱՅՆ Է ԻՐ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՅԵԼ ՆԱՏՕ-Ի ԲԱԶԱՆԵՐ

  • 01-02-2008 15:03:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Վարշավան պատրաստ է իր տարածքում ընդունել ՆԱՏՕ-ի ռազմական օբյեկտներ` անվտանգության հարցերում ԱՄՆ-ի հետ հարաբերությունների ամրացման համար: Այս մասին, ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը», Վաշինգտոնում հայտարարել է Լեհաստանի արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին: «Մենք ՆԱՏՕ-ի անդամ ենք 1999 թվականից, եւ մեզ մոտ չկա ՆԱՏՕ-ի որեւէ լուրջ օբյեկտ, իսկ մենք ՆԱՏՕ-ի սահմանապահ երկիր ենք: Մենք համարում ենք, որ ՆԱՏՕ-ի ենթակառուցվածքը, պաշտպանական ենթակառուցվածքը պետք է քիչ թե շատ հավասարապես տեղաբաշխված լինի (դաշինքի) տարածքում: Ներկա պահին դա չկա»,- ասել է Սիկորսկին` ավելացնելով. «Մեր հողի վրա ամերիկյան զորքերի հեռանկարը այն է, ինչ մենք կողջունեինք»: Այսօր ծրագրված է Սիկորսկու հանդիպումը ԱՄՆ-ի պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսի հետ: Ամերիկյան ԶԼՄ-ների տեղեկություններով, նրանք, մասնավորապես, քննարկելու են այն պայմանները, որոնց դեպքում Լեհաստանը կհամաձայներ իր մոտ տեղակայել ամերիկյան հակահրթիռային պաշտպանության տարրեր:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play