ՌԴ-ԻՑ ԱՐՏԱՔՍՎԱԾ ԼԱՏԻՇ ԴԻՎԱՆԱԳԵՏԸ ԿԱՇԽԱՏԻ ԱՄՆ-ՈՒՄ<br />


ՌԴ-ԻՑ ԱՐՏԱՔՍՎԱԾ ԼԱՏԻՇ ԴԻՎԱՆԱԳԵՏԸ ԿԱՇԽԱՏԻ ԱՄՆ-ՈՒՄ

  • 31-01-2008 20:15:00   | Լատվիա  |  Միջազգային
ՌԻԳԱ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Լատվիացի դիվանագետ Պետերիս Պոդվինսկին, որ արտաքսվել էր Ռուսաստանից ի պատասխան ռուս դիվանագետի արտաքսմանը, իր դիվանագիտական կարիերան կշարունակի ԱՄՆ-ում Լատվիայի դեսպանատանը: Այս մասին, ինչպես հաղորդում է «Նովոստի» գործակալությունը, հայտնել է Լատվիայի ԱԳՆ ղեկավար Մարիս Ռիեկստինշը: «Ռուսաստանից արտաքսումը ազդեցություն չի գործի մեր դիվանագետի կարիերայի վրա: Պոդվինսկին աշխատանքը կշարունակի ԱՄՆ-ում Լատվիայի դեսպանությունում: Նրա մուտքը Ռուսաստան տեսանելի ապագայում փակ է»,- ասել է Լատվիայի ԱԳՆ ղեկավարը: Հիշեցնենք, որ լատվիական դեսպանության աշխատակիցը Ռուսաստանից արտաքսվել էր ի պատասխան հունվարի 21-ին Լատվիայից ռուս դիվանագետի արտաքսմանը:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play